Պատահարներ
օգոստոսի 01 • 09:29, 2025

ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: 

Վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով  դուրս են բերել ավտոմեքենաներից: 

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը: