Պատահարներ
ապրիլի 26 • 19:00, 2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը
Ապրիլի 26-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարյան 2 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա և խոչընդոտում է երթևեկությանը։
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը․ ավտոճանապարհը երթևեկելի է։