Պատահարներ
փետրվարի 27 • 01:26, 2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան
Փետրվարի 26-ին, ժամը 20:42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ 22։04-ին։
Այրվել են երկհարկանի տանը կից շինության տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերը՝ մասամբ (30 քմ), պատերի և առաստաղի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, ջերմահարվել՝ 40 քմ։ Հրշեջ-փրկարարները կատարել են տանիքի և առաստաղի հովացման աշխատանքներ։