Պատահարներ
մարտի 09 • 23:12, 2025

Հրդեհ խորդանոցի տանիքում

Մարտի 9-ին, ժամը 20:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կայարան 2-րդ թաղա­մասում այրվում է արտադրամասի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցի տանիքում և հարակից խոտածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 21։39-ին: Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ և խոտածածկույթ: