Պատահարներ
մայիսի 09 • 16:36, 2025

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ 

Պարզվել է, որ կենտրոնի տանիքում հրդեհ է բռնկվել։

Փրկարարները տարհանել են 100 քաղաքացու:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։02-ին։ Այրվել են տանիքի երեսպատման մեկուսիչ շերտը (մոտ 7 քմ), կառուցատարրեր, և վնասվել են ապակիներ․ հրշեջ-փրկարարները կատարել են տանիքի վնասված հատվածի քանդման և հեռացման աշխատանքներ: