Պատահարներ
փետրվարի 20 • 03:11, 2025
Հրշեջ-փրկարարները մարել են հացատանը բռնկված հրդեհը
Փետրվարի 20-ին, ժամը 02։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորատուս գյուղի Դերենիկ Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտյոմ Խաչատրյան փողոցի տներից մեկին կից հացատանը (մոտ 150 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։22-ին, մարվել՝ 04։20-ին։ Այրվել է հացատան տանիքից մոտ 60 քմ հատվածը։