Պատահարներ
հուլիսի 30 • 08:25, 2025

Հրշեջ-փրկարարները մարել են Գետամեջ գյուղում բռնկված հրդեհը (թարմացված)

Հուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետամեջ գյուղի 2-րդ փողոցում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայի չշահագործվող մասնաշենքերից մեկի տանիքում (մոտ 1000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։05-ին, մարվել՝ 12։20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և իզոգամ (մոտ 800 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքից մեկ ջրատար։