մարտի 14 • 08:24, 2025
Հրդեհի ահազանգ Արշակունյաց պողոտայում (թարմացված)
Մարտի 14-ին, ժամը 06:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քարի և դրան կից փայտի արտադրամասերում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին։ Այրվել են քարի արտադրամասի (225 քմ) բաղդադե առաստաղը և տանիքը՝ ներսում գտնվող գույքով, հարակից փայտի արտադրամասի բաղդադե առաստաղը (20 քմ), տանիքի փայտե կառուցատարրերը՝ (30 գմ) և ներսում գտնվող գույքը (մոտ 5 քմ)՝ մասամբ։