Պատահարներ
ապրիլի 23 • 03:38, 2025
Հրդեհ Գնդեվազ գյուղում
Ապրիլի 23-ին, ժամը 03:38-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է տանը կից շինություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2/4 փողոցի տներից մեկին կից անասնագոմի և թոնրատան տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։00-ին, մարվել՝ 07:10-ին: Այրվել են 300 քմ ընդհանուր տանիքի մոտ 210 քմ հատվածը և մոտ 100 քմ բաղդադե ծածկը։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ և թոնրատուն։