ԵրկրաշարժԼրահոս
մարտի 26 • 20:05, 2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք

Մարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։43-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43․87⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։