մարտի 12 • 11:14, 2025
Ձնահյուս Արագած լեռան գագաթին (թարմացված)
Ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։
Աշխատանքներին ներգրավվել է նաև «Արմենիան հելիքոփթերս» ընկերության մեկ ուղղաթիռ։
Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։
Ժամը 13։17-ին փրկարարները երկու լեռնագնացի հետ համատեղ մոտ 3 կմ ոտքով դին մոտեցրել են թրթուրավոր ամենագնացին, այնուհետև ամենագնացով մոտ 5 կմ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։