Պատահարներ
մայիսի 25 • 05:40, 2025
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից
Մայիսի 24-ին, ժամը 22։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։