Պատահարներ
մարտի 17 • 06:09, 2025
Հայտնաբերվել է դի
Մարտի 16-ին, ժամը 17։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։