Պատահարներ
մարտի 09 • 06:38, 2025

ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Մարտի 9-ին, ժամը 08:42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից դաշտում։

Փրկարարները վարորդի դին և ուղևորներին դուրս են բերել ավտոմե­քենայից և մոտեցրել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն: