Պատահարներ
մարտի 05 • 18:32, 2025

Բախվել են ավտոմեքենան և մարդատար գնացքը․ կա երկու զոհ և երկու տուժած (թարմացված)

Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, այնուհետև դուրս են բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել հերթապահություն և ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին։