հուլիսի 12 • 08:52, 2025
ՃՏՊ Կապան քաղաքում․ կա զոհ և տուժած
Հուլիսի 12-ին, ժամը 11:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ 2121» և «VAZ 2106» մակնիշների ավտոմեքենաները․ կա արգելափակված քաղաքացի:
«VAZ 2121» -ի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս մահացել է։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։