Պատահարներ
մայիսի 29 • 06:00, 2025

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ (թարմացված)

Մայիսի 29-ին, ժամը 08:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը․ «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` 13 քաղաքացի տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենաներից, տուժածներից 4 տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ հոսանքազրկել «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը, 8 տուժածի մոտեցրել շտապօգնության և անձնական ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն: Բժիշկներն արձանագրել են քաղաքացիներից մեկի մահը: