հունվարի 19 • 19:55, 2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Ապարանի տարածաշրջանի և Արագած-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզում, Բաղրամյանի, Արագածի, Աշտարակի տարածաշրջաններում, Արմավիր, Տաշիր, Սևան, Գավառ, Ճամբարակ, Բերդ, Ծաղկաձոր, Հրազդան քաղաքներում, Լանջառ, Լուսաշող, Լանջանիստ գյուղերում, Սպիտակի և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։
Արագածի տարածաշրջանում և Ապարան-Քուչակ, Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։