Ճանապարհները Հայաստանում
փետրվարի 14 • 19:55, 2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակ, Բերդ և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Գեղարոտ-Ալագյազ ավտոճանապարհին, Արագածի, Ապարանի և Աշտարակի տարածաշրջաններում առկա է մերկասառույց։

Դիլիջանի ոլորաններին, Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։