Պատահարներ
մայիսի 23 • 13:04, 2025

ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ

Մայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել կայանած «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը: