հունիսի 02 • 20:15, 2025
Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցում (թարմացված)
Հունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի կիսակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ կիսակառույց շենքի 10-րդ հարկում (ընդհանուր՝ մոտ 1200 քմ) այրվում են փայտե կաղապարներ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։12-ին, մարվել՝ 22։54-ին։ Այրվել են փայտե կաղապարներ (մոտ 100 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։