Պատահարներ
մարտի 04 • 19:39, 2025

Պայթյուն` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգավան գյուղի Դավթյան փողոցում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մարվել է 18։07-ին: 

Այրվել են մեկ հատ 500 լիտրանոց ջրի տարա, 8 հատ 20 լիտրանոց տարա, տերմինալ, գույք և կենցաղային իրեր, առաստաղը (մոտ 40 քմ), էլեկտրական մալուխներ (մոտ 500 գմ), գովազդային վահանակը և մասնակի ջերմահարվել մոտակայքում կայանած «RAV4», «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները։

Պայթյունի հետևանքով փլուզվել են լցակայանի շինության պատերը՝ մասնակի (մոտ 60 քմ), վնասվել տանիքի կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և կախովի առաստաղը՝ մոտ 100 քմ։

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ և սահմանել հերթապահություն։