Պատահարներ
մարտի 18 • 02:17, 2025

ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին

Մարտի 18-ին, ժամը 00:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ չորս քաղաքացի մահացել է։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել վարորդների և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։