Պատահարներ
փետրվարի 17 • 03:19, 2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փետրվարի 15-17-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ջերմուկ, Ապարան, Ծաղկաձոր, Մարտունի, Գավառ, Աշտարակ, Հրազդան քաղաքներում, Տանձատափ, Ֆանտան և Մելիքգյուղ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։