ՊատահարներՏեսանյութեր
դեկտեմբերի 28 • 05:32, 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 48 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: