հունիսի 27 • 04:38, 2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում (թարմացված)
Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ. Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը 10 բնակչի ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 08։36-ին։ Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվել է վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ և շինության այլ հատվածներ։