Происшествия
ноябрь 02 • 15:08, 2025

ՃՏՊ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում․ կան տուժածներ (թարմացված)

Նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Ժամը 18։30-ի դրությամբ կա 30 տուժած․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղի ուժերի հետ համատեղ տուժածներին օգնել են մոտենալ շտապօգնության ավտոմեքենաներին։

Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։