Лента новостей
ноябрь 06 • 12:45, 2025

Անցկացվել է փրկարարական ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված հերթական վերապատրաստման դասընթացը

ՆԳՆ Կրթահամալիրի Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնը նոյեմբերի 3-ից 5-ն անցկացրել է «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրերում փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Փրկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների փրկարարական ծառայողներ: 

Դասընթացի նպատակը շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքներ կատարելիս փրկարարական ծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելն ու նորարարական մեթոդներին ծանոթացնելն էր։ 

Դասընթացների առաջին մասը, դասախոսությունների տեսքով, անցկացվել է Կրթահամալիրում, իսկ գործնական պարապմունքներն անցկացվել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում:

Փրկարարներին ներկայացվել են շնչառության համար ոչ պիտանի միջավայրում աշխատանքների կազմակերպման, վտանգավոր տարածքներում հրդեհի հետախուզական գործողությունների մեթոդական ցուցումները, սեղմված օդով մեկուսիչ շնչառական ապարատների շահագործման  կանոնները և փրկարարական աշխատանքներին վերաբերող մի շարք այլ մեթոդներ:

Մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով փրկարարները ձեռք բերված տեսական գիտելիքները կիրառել են գործնականում։

Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքների իրականացումը պահանջում է մանրակրկիտ պլանավորում և հատուկ տեխնիկայի ճիշտ կիրառում, իսկ նմանատիպ դասընթացների շնորհիվ փրկարարները ոչ միայն զարգացնում են իրենց տեսական գիտելիքները,  այլև ձեռք են բերում նույնիսկ բարձր վտանգավորության պայմաններում մասնագիտացված սարքավորումներով ու տեխնիկայով աշխատելու հմտություններ: