Происшествия
март 18 • 16:34, 2026

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (թարմացված)

Մարտի 18-ին, ժամը 16։15-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում․ ավտոմեքենայի երեք ուղևոր տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ դիերը՝ դի տեղափոխող մեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։