Происшествия
апрель 01 • 23:03, 2026

Այրվել է տնակ. տուժածներ չկան

Ապրիլի 1-ին, ժամը 21։29-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարանց գյուղի 3-րդ նրբանցքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։17-ին, մարվել՝ ապրիլի 2-ին, ժամը 00։20-ին: Այրվել է տնակը՝ մոտ 80 քմ. տուժածներ չկան: