Происшествия
март 26 • 05:45, 2026

Հրդեհի ահազանգ Հալաբյան փողոցում․ տուժածներ չկան

Մարտի 26-ին, ժամը 08։08-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոբուսի անիվներից ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են ավտոբուսի հետևի արգելակման կոճղակները․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել ժամը 08։19-ին, մարվել՝ 08։37-ին։