Происшествия
март 23 • 19:28, 2026

Հրդեհ թոնրատան տանիքում

Մարտի 23-ին, ժամը 20։51-ին քաղաքացին դիմել է Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Հակոբյան փողոցի տներից մեկին կից թոնրատան տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։02-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրը (մոտ 3 գմ) և կենցաղային իրեր:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են հրդեհի տարածումը։