Происшествия
март 19 • 20:46, 2026
Հրդեհ Հայանիստ գյուղում
Մարտի 19-ին ժամը 18։32-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի 18-րդ փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 20։35-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ), տանիքում կուտակած անասնակեր, խոտածածկույթ և խոտանված «Renault» մակնիշի մեկ ավտոմեքենա։