Происшествия
март 13 • 00:08, 2026

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Մարտի 13-ին, ժամը 02։03-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 02։32-ին։ Այրվել է ավտոմեքենան։