Происшествия
март 09 • 12:44, 2026
Քարաթափում Կարբիի ձորում
Մարտի 9-ին, ժամը 15։04-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:
Պարզվել է, որ ձորում տարբեր մեծության ժայռաբեկորներ (մոտ 150 խմ) են թափվել, որոնք հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։