ноябрь 29 • 17:19, 2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ (թարմացված)
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորների սենյակում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Մ.-ն (ծնված 1976 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել են ճնշման կայանի (մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), կոմպրեսորը և այլ սարքավորումներ, ջերմահարվել՝ գազալցակայանի մոտակայքում կայանած «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմային հատվածը։