Лента новостей
апрель 19 • 18:55, 2026

Գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ: 

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: 

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է  ուժեղացված ծառայության։

Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։