май 08 • 11:30, 2026
Կարողությունների զարգացում՝ ՃՏՊ-ների ժամանակ փրկարարական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ
Փրկարարական ծառայողները մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կազմակերպած «Վթարափրկարարական աշխատանքների իրականացումը ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացին։
Դասընթացի տեսական և գործնական բաղադրիչների համադրությունը հնարավորություն է տվել կատարելագործել փրկարարների մասնագիտական հմտությունները, միևնույն ժամանակ ծանոթանալ նորարարական մեթոդներին։
Ներկայացվել են ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման հաջորդականությունը, ինչպես նաև կիրառվող սարքավորումների, տեխնոլոգիաների և անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված հարցեր: Առանձնահատուկ դիտարկվել են հիբրիդային և էլեկտրական մեքենաները։
Գործնական պարապմունքները վերաբերել են ՃՏՊ-երի առավել բարդ տեսակներին՝ կողաշրջված, դժվարամատչելի տեղանքում վթարված մեքենաներին և դրանց հետևանքների վերացմանը, ինչպես նաև փրկարարական սարքավորումների և համապատասխան հանդերձանքի կիրառմամբ տուժածների տեղափոխմանը։