апрель 27 • 11:02, 2026
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Ապրիլի 20-ից 26-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 502 դեպք, որից 120-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 69, փլուզման` 6, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, թունավորման, դժբախտ պատահարի, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 3, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի՝ 2-ական, օձի հայտնաբերման, ինքնասպանության փորձի՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 33, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ 22, 160 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 99 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 159 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 106 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 48, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ: