Лента новостей
май 05 • 11:05, 2026

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 68, փլուզման, պայթյունի, սողանքի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, թունավորման՝ 3, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, օձի հայտնաբերման՝ 18, ինքնասպանության փորձի՝ 14, կեղծ ահազանգի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 181, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 28, 94 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 43 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 90 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 46 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 73, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:

Մանրամասն

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները