Происшествия
май 08 • 19:54, 2026
Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած
Մայիսի 8-ին, ժամը 19։52-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի Իսակովի փողոցի 1-ին շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։