Происшествия
апрель 25 • 16:01, 2026
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
Ապրիլի 25-ին, ժամը 16։52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում՝ հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին։
Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օգնել բեռնատար ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։