Происшествия
апрель 14 • 14:11, 2026

Փրկարարներն ավտոճանապարհից հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Ապրիլի 14-ին, ժամը 14։17-ին Վայոց Ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ թափվել են մոտ 6 խմ տարբեր տրամաչափի քարեր։

Փրկարարներն ավտոճանապարհից հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։