Официальные новости
май 05 • 06:59, 2026

ՓԾ տնօրենը կարևորել է վետերանների դերը Ծառայության կայացման գործում

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-Ներքին  գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը ապրիլի 30-ին հանդիպել է Ծառայության վետերաններին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները։

Կարևորելով վետերանների դերը Փրկարար ծառայության կայացման գործում և շնորհակալություն հայտնելով երկարամյա ծառայության համար՝ Արամ Ղազարյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել հանդիպումները։ 

Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է ոլորտում ընթացող բարեփոխումներն ու իրականացված աշխատանքները։ Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ստորաբաժանումների գործունեության արդյունավետության վերաբերյալ իրենց առաջարկներն են ներկայացրել վետերանները։

Արամ Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳ նախարարության բարեփոխումների համատեքստում անկյունաքարային նշանակություն ունի Փրկարար ծառայության նոր հայեցակարգը։ Նա նաև վստահեցրել է, որ  հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերը կդառնան քննարկման առարկա։