Происшествия
апрель 17 • 13:19, 2026

ՃՏՊ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին՝ ժամը 13։49-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաներըվերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է։