Происшествия
октябрь 31 • 15:14, 2025
Փարպի գյուղում այրվել է անասնակեր
Հոկտեմբերի 31-ին, ժամը 15։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Գրիգորյան փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դրաստամատ Տեր-Մկրտչյան փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։48-ին։ Այրվել է մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր։