Происшествия
май 02 • 16:00, 2026

Հրդեհի ահազանգ Նոր Արեշ 37-րդ փողոցում (թարմացված)

Մայիսի 2-ին, ժամը 19։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 37-րդ փողոցում այրվում են տներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ այրվում է երկու տան տանիք։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 19։55-ին։ Այրվել են երկու տան տանիքներից ընդհանուր մոտ 80 քմ հատված։