Происшествия
апрель 11 • 03:45, 2026
Հրդեհ Կամարիս բնակավայրում
Ապրիլի 11-ին, ժամը 02։47-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս բնակավայրում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։18-ին, մարվել՝ 05։00-ին։ Այրվել են անասնագոմի մոտ 40 քմ հատվածը և տանիքը՝ 70 քմ։