Происшествия
май 01 • 16:09, 2026
Գյումրի քաղաքում այրվել է ավտոմեքենա
Մայիսի 1-ին, ժամը 17։28-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում` ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ ժամը 18:04-ին։
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։