Происшествия
апрель 11 • 04:01, 2026

Հրդեհ Արծվանիստ բնակավայրում

Ապրիլի 11-ին, ժամը 02։39-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 04։45-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 182 քմ և 5 խմ շինարարական փայտ։